Ալժիրի հյուսիսում գտնվող Բուֆարիկ օդանավակայանի հարակից տարածքում ռազմական ինքնաթիռի կործանման հետեւանքով ողջ մնացածներ չկան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ալժիրյան «Ալ-Արաբիա»-ն՝ ալժիրյան ռազմական աղբյուրը:
Ալժիրյան լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կործանված ինքնաթիռը երկրի հյուսիսային Բլիդա նահանգից ուղեւորվում էր դեպի Ալժիրի հարավ-արեւմուտք: Ուղեւորների մեծ մասը զինծառայողներ էին: Ինքնաթիռն ընկել է օդանավակայանի մոտակայքում:
Ներկայումս փրկարարները հանգցնում են վթարի վայրում բռնկված կրակը: Աղբյուրները նշում են, որ ինքնաթիռն ընկել է թռիչքից մի քանի րոպե անց: Նշվում է, որ կործանման պատճառ կարող էր դառնալ ինքնաթիռի տեխնիկական անսարքությունը:
Նախնական տվյալներով՝ ավիավթարի հետեւանքով կարող էր 200 մարդ զոհվել:
Հայտնվել է առաջին տեսանյութն Ալժիրում տեղի ունեցած ավիավթարի վայրից
Ալժիրում ավիավթարի հետեւանքով 200 մարդ է զոհվել
Հասանելի է
русский










