Յակուտսկում ջիպը երեք անգամ հարվածել է 78-ամյա կնոջը, որն արդյունքում ողնաշարի կոտրվածք է ստացել: Այս մասին ապրիլի 12-ին հայտնել է Յակուտսկի ճանապարհային ոստիկանության բաժինը:
Նախօրեին համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում ջիպը, դեպի հետ շարժվելով, հարվածում է կնոջը եւ հետեւի անիվով անցնում նրա վրայով: Ապա տուժածը հայտնվում է դիմային անիվի տակ: Վարորդը, շրջադարձ կատարելով, առաջ է շարժվում՝ հետեւի անիվով կրկին անցնելով կնոջ վրայով:
Տուժածը գտնվում է հիվանդանոցում, նրա մոտ ողնաշարի կոտրվածք է ախտորոշվել: Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ջիպի 68-ամյա վարորդին: Ըստ տրված ցուցմունքների՝ վերջինս միջադեպի ժամանակ գտնվել է ստափ վիճակում: Տղամարդը խոստովանել է, որ հետ շարժվելու ժամանակ նայել է միայն կողային աջ հայելուն:
«Նյութերը փոխանցվել են քննչական մարմիններին: Ստացված վնասվածքների աստիճանը գնահատելուց հետո որոշում կկայացվի քրեական գործ հարուցելու մասին», - նշվում է հաղորդագրության մեջ:
Հասանելի է
русский










