Ապրիլի 11-ին ոստիկանության Երեւանի քաղաքի վարչության աշխատակիցները Շիրակի փողոցից թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Արմավիրի բնակիչներ Նշան Գ.-ին եւ Գեղամ Վ.-ին եւ Վաղարշակ Կ.-ին: Նշան Գ.-ի մեքենայից հայտնաբերվել է թափանցիկ հեղուկով 10 միլիգրամանոց երկու ներարկիչ եւ դարչնագույն նյութերով ներծծված, յուրահատուկ հոտով բամբակե կտոր: նա խոստովանել է, որ հայտնաբերվածը «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն:
Հանգամանքները պարզվում են, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:











