Անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Այստեղ ես ծրագրային մանրամասներ չեմ ներկայացնի: Ակնհայտ է, որ իշխանության եկած քաղաքական ուժը իր կառավարության միջոցով իրականացնելու է այն ծրագիրը, որով քաղաքացիների քվեն է ստացել:
Առաջին կառավարությունն իրականացնելու է ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ծրագրերը: Այս մեկ տարվա ընթացքում զարգացումները հաշվի առնելով, կլինեն շտկումներ: Դրա մասին առավել հանգամանալից ներկայացնելու առիթ լինելու է»,-ասաց Սերժ Սրագսյանը:
Նրա խոսքով, անվտանգությունը շարունակելու է մնալ թիվ մեկ գերակայությունը։ «Արցախի խնդրի խաղաղ կարգավորման մեր դիրքորոշումn անփոփոխ է, իսկ հայոց բանակի հետևողական հզորացումն ու արդիականացումը՝ ամենօրյա աշխատանքի առարկա»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:
Ընթանում է ԱԺ հատուկ նիստը. օրակարգի միակ հարցը վարչապետի ընտրությունն է (ուղիղ)











