Բացի ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանից ու վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանից վարչապետի այլ թեկնածուներ կարող են լինել։ Այս մասին ապրիլի 28-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք է հայտնել Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։

«Նիկոլ Փաշինյանից ու Կարեն կարապետյանից բացի այլ թեկնածուներ էլ կարող են լինել, օրինակ՝ պարոն Ծառուկյանը, որը եւս հնարավոր է»։ «Ես կարծում եմ, որ մենք բոլորս հետաքրքրված ենք, որ ամեն ինչ անցնի սահմանադրական կարգով եւ խորհրդարանի պատերի ներսում, եւ Ռուսաստանը շատ ուշադիր հետեւելու է դրան»,-հավելել է նա: