Արագածոտնի մարզում ապրիլի 26-ին ժամը 21:00-ի սահմաններում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:
«Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ բախվել քարե պարսպին:
Մեքենան գլխիվայր շրջվել է, վարորդ 33-ամյա Դավիթ Կարապետյանը չի վնասվել:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Մանրամասները տեսանյութում`











