Մենք մինչեւ վերջին վայրկյանը մեր զգոնությունը չենք կորցնում: Այս մասին այսօր`ապրիլի 29-ին, իր Ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով ասել է շարժման առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

«Մեր պայքարի տարբեր փուլերում ի հայտ են գալիս դեզինֆորմացիոն գործողություններ, ինչ-որ մարդիկ սկսում են տարբեր մեկնաբանություններ անել, թե մենք այս ենք որոշել, թե մենք այն ենք որոշել, այս ենք անելու, այն ենք անելու: Ես խնդրում եմ հաշվի առնել միայն պաշտոնական հայտարարությունները, որովհետեւ բացի մեզնից ուրիշ որեւէ մեկը իրավասու չէ անել հայտարարություններ մեր ծրագրերի եւ նպատակների մասին: Երեկ այսօր մենք հայտարարություն ենք արել առաջիկա հայտարարությունների մասին եւ մյուս օրվա անելիքների մասին իրավասու ենք անել միայն ու միայն մեր շարժման պաշտոնական ներկայացուցիչները:Ուժի մեջ են իմ ֆեյսբուքյան էջի հայտարարությունները, իմ ուղիղ եթերներըեւ խնդրում եմ հավաքել ուժերը վերջին օրերին այս պրոցեսը տրամաբանական ավարտին հասցնելու համար, իսկ թե ինչ նրբություններով մենք այդ գործընթացը կկազամակերպենք` կախված է քաղաքակն իրավիճակի կոնկրետ նրբություններից»,-ասել է նա:

Փաշինյանը նաեւ հայտնել է իր առաջիկա անելիքների մասին:

«Առաջիկա մեր անելիքը հետեւյալն է, որ ժամը 17:00-ին մենք երթ ենք սկսում, ժամը 19:00-ին հանրահավաք ենք անելու Հանրապետության հրապարակում եւ այդ հանրահավաքի ժամանակ կխոսվի վերջին զարգացումների մասին եւ հաջորդ օրվա անելիքների մասին, ե մյուս օրվա անելիքների մասին: Իսկ ընդհանուր պայմանավորվածությունը մենք արդեն ձեռք ենք բերել, որ մենք մինչեւ վերջին վայրկյանը մեր զգոնությունը չենք կորցնում եւ շարունակում ենք մնալ մեր պայքարի դիքերում, մինչեւ մեր հաղթանակը դե ֆակտո արձանագրված հաղթանակը չարձանագրվի նաեւ դե յուրե» ,-ասել է նա: