Ազգային ժողովում այս պահին ընթանում է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի եւ ՀՅԴ խմբակցության պատգամավորների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում է նաեւ «Ելք» խմբակցությունից Արարատ Միրզոյանը:

Ավելի վաղ Փաշինյանը հանդիպել էր «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունների հետ: Գագիկ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանըւ ներկա չի եղել:

«Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել է, որ միաձայն կողմ են քվեարկելու Փաշինյանի թեկնածությանը:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: