Երեք մարդ է անհետ կորել բրազիլական Սան Պաուլու քաղաքի կենտրոնում 26–հարկանի շենքում բռնկված հրդեհի հետեւանքով, հայտնում է Globo թերթը։ Շենքից տարհանվել է ընդհանուր 150 մարդ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրդեհի հետեւանքով 1 մարդ է զոհվել։

Երկնաքերը սկսել է այրվել լույս երեքշաբթի գիշերը, ապա փլուզվել է։ Այդ շենքում նախկինում տեղակայված է եղել դաշնային ոստիկանությունը, իսկ տեղափոխումից հետո այն ինքնակամ զբաղեցրել էին մարդիկ, որոնք բնակարանի կարիք ունեին։

Սան Պաուլու նահանգի նահանգապետ Մարսիո Ֆրանշան հայտարարել է, որ ողբերգությունը կանխատեսելի է եղել՝ հաշվի առնելով շենքում մարդկանց բնակության անօրինական բնույթը։

Սան Պաուլու քաղաքում փլուզվել է հրդեհվող բազմահարկ շենքը