ԱՄՆ ռազմատանսպորտային С-130 Hercules կործանված օդանավում եղած 9 մարդն էլ զոհվել է: Այս մասին հայտնել է EFEсо գործակալությունը՝ վկայակոչելով Պուերտո Ռիկոյի Ազգային գվարդիայի ներկայացուցիչ Իսաբելո Ռիվերային, որը ներկայացրել է Ջորջիա նահանգի Սավաննա շրջանում տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքների մասին տեղեկությունները:
«С-130 Hercules օդանավում եղած 9 մարդը զոհվել է աղետի հետեւանքով»,- հայտարարել է Ռիվերան: Նա նշել է, որ զոհվածների անունները կհրապարակվեն ավելի ուշ, երբ կործանման հետեւանքների մասին կիրազեկվեն նրանց հարազատները:
С-130 Hercules օդանավը, որն ամրացված էր Պուերտո Ռիկոյի Ազգային գվարդիայի 156-րդ ավիացիոն ստորաբաժանմանը, Արիզոնա էր թռչում եւ կործանվել է օդ բարձրանալուց քիչ անց:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել օդանավի աղետի հետեւանքով զոհվածների ընտանիքներին:
«Ինձ տեղեկացրել են Պուերտո Ռիկոյի Ազգային գվարդիայի С-130 Hercules տրանսպորտային օդանավի մասին, որը կործանվել է Սավաննա-Հիլթոն միջազգային օդանավակայանի մոտ,- նշել է նա Twitter-ի իր էջում: - Խնդրում եմ հիշեք եւ ինձ հետ միասին աղոթեք զոհվածների, նրանց ընտանիքների եւ Ազգային գվարդիայի հոյակապ զինծառայողների համար»:
I have been briefed on the U.S. C-130 “Hercules” cargo plane from the Puerto Rico National Guard that crashed near Savannah Hilton Head International Airport. Please join me in thoughts and prayers for the victims, their families and the great men and women of the National Guard.
— Donald J. Trump (@realDonaldTrump) 2 мая 2018 г.











