Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը զրուցել է «Զիմնայա վիշնյա» առեւտրի կենտրոնում հրդեհի հետեւանքով զոհվածների հարազատների հետ Կեմերովոյի Զնամենսկի մայր տաճարում հոգեհանգիստի արարողությունից հետո, հայտնում է ՏԱՍՍ–ը։
Մայիսի 3-ը ողբերգության քառասունքն էր։ Հրդեհը տեղի էր ունեցել մարտի 25-ին, հրդեհի հետեւանքով զոհվել են 60 մարդ, մեծամասամբ երեխաներ։
Մասնավորապես պատրիարքը խոսել է Իգոր Վոստրիկովի հետ, որը հրդեհի հետեւանքով կորցրել էր կնոջն ու երեխաներին։ Վոստրիկովը պատրիարքին ասել է, որ կցանկանար հասարակական օգտակար գործունեությամբ զբաղվել եւ օրհնություն է խնդրել։ Պատրիարքը նշել է, որ տղամարդուն կօգնի ողբերգության դիմանալ «Աստծո հետ շփման անձնական փորձը»։











