Ստեղծագործելըմիշտ մարդկանց առավելություն է տալիս աշխատանքում։ Այս մասին հայտարարել է Alibaba–ի հիմնադիր Ջեք Ման Թել Ավիվի համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ մոտակա 30 տարում ռոբոտներն ու համակարգիչները կփոխարինեն մարդկանց շատ ոլորտներում, սակայն դա չի նշանակում կործանում եւ խավար։ «Մի՛ անհանգստացեք, մեքենաները երբեք չեն կարող հաղթել մարդկանց»,–նշել է Ման՝ հավելելով, որ մարդիկ սիրտ ունեն, իսկ մեքենաները միայն չիպեր։
«Ես կարծում եմ՝ մեր երեխաներին պետք է սովորեցնենք ինչպես լինել նորարարական, ավելի կրեատիվ եւ ավելի կառուցողական»,–գտնում է նա։
Ջեք Ման նշել է, որ եթե իրեն հաջողվել է հաջողության հասնել, ապա աշխարհի բնակչության 80 տոկոսի համար հույս կա։











