Ռուսաստանում, մայիսի 5-ին, Մոսկվայի ժամանակով 17:00-ի տվյալներով «Նա մեզ համար ցար չէ»  ակցիաների ժամանակ ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել, «Medusa»-ին հաղորդել են  «ՕՎԴ-Ինֆո» նախագծից:

Մոսկվայում ձերբակալվածների թիվն ամենամեծն է՝ 574 մարդ: Չելյաբինսկում ձերբակալվել է 164 մարդ, Յակուտսկում` 75, Տոլյատիում`  63, Սանկտ Պետերբուրգում` 53, Կրասնոդարում` 49 մարդ:

Ձերբակալվածներ կան նաեւ Կրասնոյարսկում, Նովոկուզնեցկում, Կալուգայում, Սամարայում, Բառնաուլում, Պենզայում, Կեմերովոյում, Վորոնեժում, Տվերում, Կուրգանում, Եկատերինբուրգում, Բլագովեշչենսկում, Տոմսկում:

Մայիսի 5-ին Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքներում տեղի է ունենում «Նա մեզ համար ցար չէ» ակցիան: Դրանք կազմակերպել են Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները: Ակցիաները նվիրված են մայիսի 7-ին կայանալիք նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: