Համացանցում հայտնվել են կադրեր «Ուրան 9» մարտական բազմաֆունկցիոնալ համալիրների փորձարկումներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Տեսանյութում ցուցադրված է անօդաչու մեքենայի աշխատանքը եղանակային ու աշխարհագրական տարբեր պայմաններում։ Տեխնիկան կատարում է բազմաթիվ մարտական առաջադրանքներ, հաղթահարում է խոչընդոտներ, կրակում առաջադրված նշանակետերի վրա, պաշտպանում ռազմական օբյեկտները։
«Ուրան 9»-ը հետախուզության ու մարտի դաշտում ստորաբաժանումների կրակային աջակցության բազմաֆունկցիոնալ համալիր է։ Տասներկու տոննայանոց ռադիոկառավարման համալիրը սարքավորված է ՊԿՏՄ թնդանոթով, ավտոմատ 30 միլիմետրանոց 2A72 հրանոթով ու «Շմել-Մ» կրականետներով։
Այդ ընտանիքին պատկանող մարտական տեխնիկան գործարկվել է Սիրիայում հակաահաբեկչական գործողության ժամանակ, այդ թվում Փալմիրայի ականազերծման համար։











