Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախից վերադառնալիս վարչապետին սպասարկող ուղղաթիռից ֆեյսբուքյան ուղիղ եթերով քաղաքացիներին պատմել է Արցախ կատարած առաջին այցի մասին։
Փաշինյանը նաեւ ներկայացրել է ուղղաթիռում գտնվող անձնակազմին։ Բացի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից ուղղաթիռում են եղել նաեւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Մովսես Հակոբյանը, դերասան Հայկ Մարությանը։ Ուղղաթիռում է եղել նաեւ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը (Կրակեմ Հրաչ):
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ մեկնել էր Արցախ՝ մասնակցելու Շուշիի ազատագրման 26–րդ տարեդարձին։











