Ռոբոտ դռնապանը հյուրանոցի բարի մոտ դիմավորում է այցելուներին: Իսկ համարներում ձայնային հրամանների շնորհիվ կարելի է բացել վարագույրները եւ անջատել լույսը: Henn na Hotel հյուրանոցը կամ «Տարօրինակը» գտնվում է Ճապոնիայի հարավ-արեւմուտքում: Այս հասատատությունում աշխատանքի մեծ մասն անում են ռոբոտները:

Օրինակ ռոբոտացված ձեռքը մարդկանց արկղեր է մատուցում, որոնք օգտագործվում են արժեքավոր իրերի պահպանման համար, իսկ հետո դրանք  տեղավորում է, հաղորդում է Euronews-ը:

Սակայն անվտանգության աշխատակիցներն այստեղ մարդիկ են. նրանք հետեւում են, որ ոչ ոք չգողանա թանկարժեք ռոբոտներին: Բացի դրանից ռոբոտները դեռ չեն սովորել անկողինը հավաքել: