Օրենքով վերապահված բոլոր լիազորությունները կատարելու ենք, որպեսզի արդարացնենք մեր քաղաքացիների հույսերը, ապահովելու ենք ՀՀ ազգային անվտանգությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Այս պահին այսքանը կարող եմ ասել, մի քիչ աշխատելուց հետո ավելի մանրակրկիտ կանդրադառնամ»,-ասաց նա:
Վանեցյանը նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջարկն ստացել է միայն երեկ. «Վարչապետից երեք ստացել եմ առաջարկը եւ եղել է նշանակում»:
Հարցին,թ ե ի՞նչ թերություններ է տեսնում ԱԱԾ համակարգում, Վանեցյանը պատասխանեց, որ դրա մասին կկարողանա խոսել «մի քիչ աշխատելուց հետո». «Համակարգում աշխատելն ուրիշ է, ղեկավար աշխատելն՝ ուրիշ»:
Թե ինչո՞վ էր պայմանավորված իր ընտրությունը, Արթուր Վանեցյանը հորդորեց հարցն ուղղել վարչապետին. «20 տարի աշխատում եմ ԱԱԾ-ում, որեւէ այլ տեղ չեմ աշխատել»:











