Boston Dynamics ընկերությունը ներկայացրել է Atlas մարդանման ռոբոտի բարելավված տարբերակը: Տեսանյութում երեւում  է, որ մեխանիզմը առանց կողմնակի օգնության ունակ է ազատորեն վազել անհավասար, լեռնանտառային տեղանքով, հայտնաբերել ճանապարհի խոչընդոտները (օրինակ գերաններ եւ քարեր) եւ ցատկել դրանց վրայով, հաղորդում է «Վեստի»-ն:

Boston Dynamics-ի տեխնոլոգիաները վերջին մի քանի տարիներին երկար ճանապարհ են անցել: Դեռ 2015-ին Atlas-ը շատ անփութորեն էր շարժվում անտառով՝ օրորվելով եւ հաճախ սայթաքելով:

Այդ ժամանակվանից հետո  ռոբոտը ոչ միան ավելի կայուն է իր շարժումներում, այլեւ մի քանի հնարքներ է յուրացրել: Ռոբոտը ներկայացվել էր 2013-ի ամռանը, երբ  Boston Dynamics-ը, այն ժամանակ դեռ անկախ ընկերությունը, ակտիվորեն համագործակցում էր Պենտագոնի հետազոտությունների եւ մշակումների գործակալության ՝ DARPA-ի հետ:

Սկզբում 1.75 մետր ռոբոտը ծրագրվել էր որպես որոնողական եւ փրկարարական աշխատանքների օգնական: Երբ  Boston Dynamics-ը գնեց Google X-ը` որոնողական համակարգի «բեկումնային տեխնոլոգիաների լաբորատորիան», Atlas-ի մշակման աշխատանքը շարունակվեց: Այսօր այդ ընկերությունը պատկանում է ճապոնական SoftBank-ին: