ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային ոստիկանության անձնակազմի հետ: Օսիպյանը հրահանգել է ծառայության ընթացքում բացառել կոռուպցիոն դրսեւորումները: 

«Բացառում եք ցանկացած տեսակի կոռուպցիոն դրսեւորումները, ով հասկացավ, փառք ու պատիվ, ով չհասկացավ, չեմ ուզում որեւէ բան ասել, բայց իմ համար դժվար կլինի նայել իր ծնողի, իր երեխեքի, իր կնոջ աչքերի մեջ:  Ուզում եմ մեր համաքաղացիները մեր մեջ տեսնեն լավ, գրագետ, բարեխիղճ ոստիկանի, մեզանից պահանջվում է կարճ ժամանակահատվածում փորձենք քարի վրա քար դնենք ու մեկ քայլ առաջ անենք»,-ասել է Օսպյանն՝ ընդգծելով, որ Ճանապարհային ոստիկաններն իրենց ծառայությամբ,  վարքագծով պետք է պետք է ստիպեն համաքաղացիներին, որ իրենց հարգեն: