NASA-ն հոլովակ է հրապարակել, որը ցույց է տալիս արեւային ակտիվությունը:

Տեսագրությունն արվել է մայիսի սկզբին Արեւային դինամիկայի աստղադիտարանի (SDO) արբանյակի կողմից, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեսանյութը նկարահանվել է խորը ուլտրամանուշակագույն տիրույթի օգտագործմամբ, ինչի շնորհիվ տեսանելի է արեւային սկավառակի մեծածավալ «կորոնալ անցքը»:

«Կորոնալ անցք» ասելով հասկանում ենք արեւային պսակի ավելի մուգ հատվածը՝ արեւային քամու բարձր արագությամբ:

 «Կորոնալ անցքերի» նվազեցված պայծառությունը կապված է դեպի միջմոլորակային տարածություն պլազայի զանգվածային անհետացման հետ: