Էրեբունիում տեղի ունեցած սպանության փորձից հետո տուժողը փորձել էր խեղաթյուրել իրականությունը եւ սխալ ինֆորմացիա էր տվել իրավապահներին, սակայն իրավապահները բացահայտել են հանցագործությունը:
Նոր Արեշ 42 հասցեում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Արթուր Սարգսյանը մահակով հարվածել էր հիվանդանոց տեղափոխված երիտասարդի գլխին, այնուհետեւ իր մոտ եղած ինքնաշեն ատրճանակով 2 անգամ կրակել էր նրա ուղղությամբ:
30-ամյա Արթուր Սարգսյանին բերման ենթարկեցին Բավրայի անցակետից: Նա որպես կասկածյալ ձերբակալվել է, տվել է ինքնախոստովանական ցուցմունք եւ ներկայացրել հանցագործության գործիք զենքը եւ մահակը: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել:
«Սա իմ անձնական կարծիքն է: Ոչ բոլոր դեպքերում է, որ եթե կա մահացած անձ, ուրեմն պետք է ակնկալել, որ կլինի պատասխանատվություն: Քրեական իրավունքում գոյություն ունեն բազմաթիվ դեպքեր, երբ անձը պատասխանատվությունից ազատվում է: Արարքի հանցավորությունը բացառվում է այս դեպքում: «Սասնա ծռերը» այն անձիք են, որոնք դուրս են եկել այդ օրերի իշխանության դեմ, եւ տվյալ դեպքում նրանք պատասխանատվության են ենթարկվում հենց սրա համար»,- նշեց նա:
Փաստաբանն ակնկալում է, որ «Սասնա ծռերի» գործով կկատարվի օբյեկտիվ քննություն եւ քաղբանտարկյալ հանդիսացող անձիք ազատ կարձակվեն:











