Շաբաթ  մի քանի տասնյակ հազար մարդ Լոնդոնում մասնակցել է Մեծ Բրիտանիայի արհմիությունների կոնգրեսի կողմից կազմակերպված ցույցին, որպեսզի հայտարարեն նվազագույն աշխատավարձի բարձրացման անհրաժեշտության մասին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Ակցիայի կազմակերպիչն է Բրիտանական արհմիությունների կոնգրեսը (TUC):

Ցուցարարներին միացել է Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Կորբինը, որը խոսատցել է, որ իշխանության գալու դեպքում առանձին նախարարություն է ստեղծելու, որը կերաշխավորի աշախատողների իրավունքների իրագործումը:

«Մենք աշխատակիցներին ավելի շատ իշխանություն կտանք՝ ամրապնդելով նրանց իրավունքներն ու ազատությունները, որպեսզի նրանք կարողանան իրենց կյանքի բարելավման համար միավորվել», - ասել է նա:

TUC-ի տվյալներով՝ 2008-ի ֆինանսական ճգնաժամից հետո բրիտանական աշխատողի միջին շաբաթական աշխատավարձը այժմ 24 ֆունտով քիչ է (32.5 դոլար), քան 10 տարի առաջ եւ ըստ կանխատեսումների, մինչեւ 2025 թվականը չի վերադառնա նախաճգնաժամային մակարդակին: Աշխատավարձի աճի այս դինամիկան վատագույնն է համարվում Բրիտանիայում վերջին 200 տարվա ընթացքում, նշել է Բրիտանական արհմիությունների կոնգրեսը: