Ախալցխայի բարերում արշավներից հետո քաղաքի ոստիկանական բաժանմունք է տարվել մոտ 50 կին, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Վրաստանի հանրային հեռուստատեսությանը:

Ախալցխան Թուրքիայի հետ սահմանից 20 կմ հեռավորության վրա է գտնվում: Քաղաքի միջով  միջազգային խճուղի է անցնում, որի երնկայքով տեղակայված են բազմաթիվ բարեր եւ հյուրանոցներ: Այս հաստատություններում սովորաբար հավաքվում են բեռնատարների վարորդները: Վրաստանի ՆԳՆ-ն այստեղ բազմիցս մարմնավաճառության համար տեղերի հատկացման փաստեր է բացահայտել:

Մայիսի 12-ի գիշերը ոստիկանության աշխատակիցները հաստատություններում ստուգումներ են անցկացրել՝ տասնյակ կանանց ձերբակալելով: Տեղական «Սամխրետսի կարիբչե» հրատարակության տվյալներով՝ նրանց բոլորին պարտադրել են թմրանյութերի օգտագործման թեստ անցնել:

 «Հավանաբար, նրանք մտադիր էին յուրաքանչյուր բարը մտնել: Նրանք (ոստիկանները) մտան նաեւ մեզ մոտ: Ոչ մեկի հետ չէին վիճում: Տղամարդիկ ներողություն խնդրեցին եւ որքանով հիշում եմ 5 կանանց ոստիկանություն տարան», — պատմել է Ախալցխայի թուրքական բարերից մեկի աշխատակիցը:

Ներկա պահին բոլոր կանանց ազատ են արձակել:

Վրաստանի ՆԳՆ-ն լրագրողներին հայտնել է, որ փաստի առթիվ Վրաստանի ՔՕ 253-րդ հոդվածով՝ «մարմնավաճառության ներգրավում», հետաքննություն  է սկսվել: