Արաբկիրի հետախույզները գողության դեպքեր են բացահայտել հագուստի խանութներից։

Երեւանի մի շարք հասցեներում գտնվող խանութի սրահներից գողության ահազանգեր էին ստացվել։

Ի վերջո, ոստիկանության աշխատակիցները կարողացան պարզել, որ Կասյան 12 հասցեից գողություն կատարած հնարավոր անձանց ինքնությունները։

Նրանք էին՝ Վարդան Մովսիսյանը, Միքայել Մինասյանը, Ռուբեն Աղաբաբյանը եւ անչափահաս Գեղամը։  Կասկածյալները ոստիկաններին հայտնեցին կանացի հագուստի խանութից գողության որոշ մանրամասներ, բայց նաեւ պատմեցին, որ այլ հասցեներից եւս կատարել են գողություններ եւ գողության փորձեր։

Հարուցվել է քրեական գործ։ Նրանցից 3-ը կալանավորվեցին, մեկը ստորագրությամբ բաց թողնվեց։