Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն իր YouTube ալիքում հրապարակել է իր կողմից ընթերցված գրքերի ամառային ընթերցանության ավանդական ցուցակը, փոխանցում է «Գազետա»-ն:
«Չնայած բարձրացված թեմաների լրջությանը՝ այս բոլոր գրքերը ընթերցվում են մեկ շնչով, եւ դրանցից շատերը բավական կարճ են», - ասել է Գեյթսը: Ցուցակում ընդգրկված է լրագրող Վալտեր Այզեկսոնի՝ Լեոնարդո դա Վինչիի կենսագրությունը (2017), որը Բիլ Գեյթսը բարձր էր գնահատել հՔեյթ Բոուլերի «Ամեն ինչ պատճառ ունի, եւ եւս մեկ ստի, որ ինձ դուր էր գալիս» գիրքը (2018): Պատմության պրոֆեսորը Բոուլերը նկարագրում է կյանքի վերջին փուլերում քաղցկեղով ապրելու իր փորձը, ինչն էլ հենց գրավել էր Գեյթսին:
Ջորջ Սոնդերսի «Լինքոլնը՝ բարդոյում» (2017) գիրքը: Գեյթսը խոստովանել էր, որ սիրում է այն ամենը, ինչ գրված է ԱՄՆ նախագահ Լինքոլնի մասին, եւ այս գիրքն անցյալ տարի սնաեւ Բուքերովյան մրցանակ էր ստացել:
Բիլ Գեյթսը շատ է սիրում նաեւ Դեվիդ Քրիսթիանի «Մեծ պատմություն» դասախոսության կուրսը եւ այն եւս ներառել է իր ցուցակի մեջ:
Ամառային ընթերցանության վերջին գիրքը շվեդ բժիշկ Հանս Ռոսլինգի մասին «Ֆակտոլոգիականություն»-ն է (2018) այն մասին, թե ինչպես է կյանքն ավելի լավը դառնում եւ ինչպես կարելի է այն բարելավել:
Բիլ Գեյթսը Բուքերովյան մրցանակակրին ներառել է իր ամառային ընթերցանության ցանկում
Հասանելի է
русский










