Ֆրանսիայի նախագահի պաշտոնական այցը տեղի կունենա մինչեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Այս մասին մայիսի 28-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը:

Նախարարի խոսքով՝ այցը մեծ իրադարձություն կդառնա երկու երկրների համար, եւ կողմերը զբաղված են դրա նախապատրաստական աշխատանքներով: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը  մեծ իրադարձություն է նաեւ Հայաստանի համար՝ հաշվի առնելով, թե քանի պետության ղեկավար եւ հյուրեր են ժամանալեու, հավելել է նախարարը: