«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնությունն այսօր՝ մայիսի 29-ին բողոքի ակցիա է անցկացնում Երեւանի պետհամալսարանում՝ ընդդեմ համալսարանի ղեկավարության: Ուսանողները պահանջում են Արամ Սիմոնյանի հրաժարականը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի հարյուր ուսանողներ դասադուլ են հայտարարել եւ բողոքի երթ են անցկացնում: Նրանք ԵՊՀ կենտրոնական մասնաշենքից երթով շարժվել են դեպի համալսարանի մյուս մասնաշենքեր՝ ուսանողներին հորդորելով միանալ իրենց:

Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ֆինանսական աուդիտ անցկացնել համալսարանում, լուծարել հոգաբարձուների խորհուրդը, ապաքաղաքականացնել ու կասեցնել ԵՊՀ արհմիության եւ ուսխորհրդի գործունեությունը: