RemetzCar ընկերությունը ներկայացրել է բացառիկ նախագիծ, որը հիմնված է Tesla Model S էլեկտրական մեքենայի վրա: Մեքենան, որը ստեղծվել է գաղտնի հաճախորդի պատվերով, ստացել է ունիվերսալ թափք, հաղորդում է «Կոմերսանտը»:
Թափքի փոփոխման համար նոր ալյումինե վահանակներ են պատրաստվել, փոխվել է տանիքը:
Tesla Model S Shooting Brake անվանումը ստացած նորույթի դիզայնը մշակել է Լոնդոնից Niels van Roij Design ընկերությունը, իսկ էլեկտրական ունիվերսալի կառուցմամբ զբաղվել է հոլանդական RemetzCar ընկերությունը:
Բացառիկ մեքենան կթողարկվի 20 օրինակով, եթե բավարար քականությամբ գնորդներ գտնվեն:
Հիշեցնենք, որ նախկինում Tesla Model S-ը ունիվերսալի էր վերածել Qwest ընկերությունը, որն արտադրել էր Qwest P90D-SB մոդելը:











