Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունը Նիկոլ Փաշինյանին գլխավորությամբ ժամանել է Թբիլիսի: Օդանավակայանում Նիկոլ Փաշինյանին եւ իր տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, Վրաստանի արտգործնախարար Միխաիլ Ժանելիձեն:
ՀՀ Վարչապետին ուղեկցում են կառավարության մի շարէ անդամներ, այդ թվում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է դրել Հերոսների հրապարակում անմար կրակի մոտ:
Այժմ ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը իր վրացի գործընկեր Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի եւ Պատրիարք Իլյա II-ի հետ:
Այցի ընթացքում վարչապետը կհանդիպի Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ կայցելի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոն: Նիկոլ Փաշինյանը ներկա կգտնվի Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին՝ հոբելյանական հուշարձանի բացման արարողությանը եւ ընդունելությանը:
Նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Ջավախք, Նինոծմինդա եւ Ախալքալաք, ինչպես նաեւ՝ հանդիպումներ հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

Առողջության համընդհանուր ապահովագրությունը «Բեսթ Լայֆ»-ում․ հասանելի են բոլոր ծառայությունները

Վանաձորում 3-րդ հարկից ընկած փոքրիկը մահացել է I ԼՈՒՐԵՐ I 18:00

Լիդիան Արմենիան տարեկան 7-9 մլն դոլար կներդնի Ամուլսարի ազդակիր համայնքների զարգացման ծրագրերում

Կառուցապատումից՝ ներդրումային էկոհամակարգ. Ռենշինի նոր բրենդային ինքնությունը և ընդլայնված տեսլականը

Եկան ասացին՝ տունը քանդում ենք. երեք օր ա՝ ո՛չ քնում եմ, ո՛չ հաց ուտում. Շենգավիթի բնակիչ

Փաշինյանն ու Ալիևը ջերմ ժպտալով հրաժեշտ են տվել իրար. ի՞նչ են պայմանավորվել I ԼՈՒՐԵՐ I 16:00

Հիվանդ երեխա է, իրեն չկարողացավ կառավարել. կինը մանրամասներ պատմեց

Carrefour Express Երևան-Սևան մայրուղու վրա. գնումներ, մեծածախ առևտուր և հարմարավետ կանգառ ճանապարհին

Փաշինյանը ՀՀ քարտեզը կրծքին հանդիպել է Ալիևի հետ I ԼՈՒՐԵՐ I 14:00

Ավան վարչական շրջանի ճարտարապետը 2005–ից եղել է գլխավոր դատախազի հայրը. Միկոյան

Կադրեր՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից

Բնակիչները քարերով հարվածում են տնակները քանդելու եկած մեքենաներին. իրավիճակը լարվեց