Չեմ  պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին,  լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ անդրադառնալով  մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե ինքը մի քանի գործարար պատգամավորի հետ մեկտեղ առաջիկայում դուրս կգա ՀՀԿ խմբակցությունից։

«Չգիտեմ՝ ով ինչ է գրել, բայց որեւէ անգամ որեւէ մեկին նման բան չեմ ասել եւ չեմ էլ ասելու, քանի որ ես չեմ պատրաստվում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից», - ասաց պատգամավորը:

Լրագրողի դիտարկմանը՝ հնաարվո՞ր է, որ  խմբակցությունը լքի, եթե եթե ՀՀԿ-ն խորհրդարանում դառնա փոքրամասնություն, Հակոբ Հակոբյանն ասաց. «Ես նման մարդ չեմ, որ լավ ժամանակներում կողքները լինեմ, վատ ժամանակներում դուրս գամ»:

ՀՀԿ-ական պատգամավորը նաեւ չցանկացավ մեկնաբանել երեկ ՀՀԿ խմբակցությունն ու կուսակցությունը լքած գործընկերների քայլը:

Հարցին, թե ինչու ՀՀԿ-ն պատգամավորի «վատ ժամանկաշրջանում» իր կողքին չեղավ, երբ «Կիլիկիա» գործարանում ստուգումներ էին եւ այլն, պատգամավորը պատասխանեց.  ««Կիլիկիան» տնտեսական գործունեություն է, իսկ պատգամավորը՝ քաղաքական եւ մեկը մյուսի հետ կապ չունեն: Երբեք ես պատգամավոր չեմ եկել դառնամ, որ բիզնես պահեմ, շատ-շատերի մասին նման լուրեր են պտտվում: Ես եկել եմ պատգամմավոր, որպեսզի կարողանամ իմ երկրին որեւէթ հարցով օգուտ տամ, որը որ կարծում եմ իմ 10 տարիների աշխատանքը տեսնելով համոզվել եք, որ ես հանուն  դրամ եմ աշխատում»:

Նա նաեւ հավելեց որ համաձայն չէ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարության հետ, որ քաղաքականությունն ու բիզնեսը պետք է հստակ տարանջատված լինեն չպետք է պատգամավորի մանդատը ստանձնի՝ նշելով, որ ինքը 10 տարի եղել է պատգամավոր, ով զբաղվել է բիզնեսով, բայց օգուտ է տվել երկրի տնետեսությանը մի շարք օրենքների ընդունման հարցում:

«Ես կարծում եմ,որ փորձառու մարդիկ, ովքեր գալիս են ԱԺ ոչ թե իրենց շահը,մ այլ երկրի շահը պաշտպանելկու համար, նրանք պետք է լինեն եւ ԱԺ-ում եւ Կառավարությունում, հակառակ դեպքում՝ անփորձ մարդը չչի կարող այնպիսի օրենքներ մշակել, որ տնտեսվարողի համար ընդունելի լինի, նորմալ աշխատեն»: