Երեւանի քաղաքապետարանի դիմաց այսօր՝ մայիսի 30-ին, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանի դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել:
Մի քանի երիտասարդներ իրենց հետ տուփերով Popcorn են բերել եւ պաստառներ, որոնց վրա գրված է «Զառային տարեք, Popcorn բերեք» , «Զառային անջատեք, լոգիկան միացրեք» եւ այլ պաստառներ:
«Երիտասարդներով հավաքվել ենք, եւ ուզում ենք ասել, որ ՂԶարուհի Փոստանջյանը շոուներ է կազմակերպում, իր պայքարը իրական չէ եւ եկել ենք, որ նայենք այդ շոուն, քանի որ նա խոստացել է, որ ժամը 11:00-ին շոու է ցուցադրելու, մենք էլ եկել ենք նայելու»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի կազմակերպիչ Սեւան Աղաջանյանը:
Նրանք իրենց հետ նաեւ իրենց հետ մեծ քանակությամբ փուչիկներ էին բերել:
Սեւան Աղաջանյանը նաեւ հավելեց, որ գոհ է քաղաքապետի աշխատանքից:
Նշենք, որ այսօր Երեւանի քաղաքապետարանում ավագանու նիստ է ընթանում:















