ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ զինակոչիկներին ուղղված կոչին՝ վերադառնալ Հայաստան եւ ծառայել ՀՀ զինված ուժերում, կան արձագանքողներ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Այո, ունենք դիմումներ արտերկրում գտնվող մեր հայրենակիցներից, բայց ինդիվիդուալ դիտարկվելու են։ Նաեւ վարչապետը հանձնարարական է տվել, որ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների պարագայում, որոնք ցանկություն կհայտնեն ծառայել մեր Զինված ուժերում, հեշտացված ձեւով հետախուզումը ավարտվի եւ նրանք Զինված ուժեր զինակոչվեն»,-հայտարարեց նախարարը:

 

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ծառայությունից խուսափած զինակոչիկներին վերադառնալ Հայաստան եւ ծառայել զինված ուժերում: