Ես շատ բարձր եմ գնահատում կառավարությանը սաբոտաժի չենթարկելու ՀՀԿ-ի պատրաստակամությունը, բայց համոզված եղեք, որ պահին ունենան սաբոտաժի ենթարկելու հնարավորություն, անպայման այդ պահից կենթարկեն սաբոտաժի: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում կառավարության ծրագրի ընդունումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է ժամանակավորապես արգելվի ՀՀԿ-ի գործունեությունը, Փաշինյանն արձագանքեց. «Դե արգելված է էլի, էլ ոնց արգելվի: Այո, շատ կառուցողական ընդդիմություն են, որովհետեւ այդքան քննադատեցին մեր ծրագիրը, բայց իրենց մի մասը կողմ քվեարկեց:











