Այլեւս ՀՀ արտաքին հարաբերություններում Հայաստանի պետական շահն է լինելու առաջնահերթություն, նախկինում այդ հարցերում խնդիրներ են եղել: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նորանշանակ փոխնախարար Ռուբեն Ռուբինյանը:

«Մենք միշտ հայտարարել ենք, որ ՀՀ արտաքին քաղաքական հարաբերություններում վեկտորների շեշտակի փոփոխություն տեղի չի ունենալու, սակայն դա չի նշանակում, որ չեն եղել խնդիրներ, որոնք պետք է լուծվեն»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով արցախյան բանակցություններին, Ռուբինյանն ասաց, որ բանակցային գործընթացի հետ կապված դեռ նոր հստակ պայմանավորվածություն չկա, բայց մոտակա ժամանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են այցելելու Հայաստան: