MH17 չվերթի զոհերի հարազատները հունիսի 8-ին Հաագայում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիա են անցկացրել՝ դիվանագիտական ներկայացուցչության շենքի դիմաց՝ այգում, 298 դատարկ աթոռներ տեղադրելով, հաղորդում է DW-ն:

Զոհվածների հարազատները դիմել են Ռուսաստանի նախագահին, կառավարությանը եւ Ռուսաստանի Դաշնության բոլոր բնակիչներին: Հայտարարության մեջ նշվում է, որ երկրի իշխանությունները չեն ընդունում համընդհանուր արժեքները, իսկ 298 մարդու մահվան համար պատասխանատուները «լռում են եւ խուսափողական են»:

Boeing-777-ը, որն իրականացնում էր Ամստերդամից Կուալա Լումպուր MH17թռիչքը, 2014-ի հուլիսի 17-ին Դոնեցկով թռչելիս հրթիռով հարված էր ստացել: Ինքնաթիռի բոլոր 298 անդամները զոհվել էին:

Ավստրալիան եւ Նիդերլանդները Ռուսաստանին կոչ են արել պատասխանատվություն ստանձնել միջադեպի համար եւ համագործակցել նրանց հետ արդարադատության հասնելու հաամր: Մայիսի 25-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կրկին հերքել էր «Բոինգի» աղետին Ռուսաստանի մասնակցությունը: