«Սասնա ծռերի» անդամ Գագիկ Եղազարյանն ազատ չարձակվեց պատգամավորների անձնական երաշխավորության հիման վրա: Այսօր՝ հունիսի 20-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նման որոշում կայացրեց դատավոր Մեսրոպ Մակյանը:
Նշենք, որ անձնական երաշխավորություն ներկայացնող պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը անձամբ էին ներկայացրել դատարան եւ վճարել սահմնաված 500 հազար ական դրամները:
Դատավորն ասաց, որ նրա նկատմամբ կիրառված կալանքը որպես խափանման միջոց կիրառելը հիմնավոր, քանի որ նրա վարքագիծը բերել է դատարանին այն համոզման, որ նա գտնվելով ազատության մեջ չի դրսեւորի պատշաճ վարքագիծ:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը: Օհանյանի լիազորությունները առողջական խնդիրների հետեւանքով դադարեցվել են, նրա փոխարեն դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը:











