Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) ինժեներները  ներկայացրել են ռոբոտի, որը կառավարվելու է  ոչ թե բառերով, այլ մարդկային ժեստերով եւ ուղեղի ալիքների միջոցով, հաղորդում է HighTech-ը՝ վկայակոչելով EnGadget-ին: Նման ռոբոտի հետ  կկարողանան շփվել նաեւ խուլ ու համր մարդիկ:

Մասնագետները ռոբոտին սովորեցրել են հաշվել ուղեղի ErrPs ազդանշանները, որոնք առաջանում են, երբ մարդիկ տարբեր սխալներ են նկատում: Համակարգը վերահսկում է մարդկային ուղեղի ակտիվությունը եւ եթե սարքը հաշվում է ErrPs ազդանշանները, անդրոիդը ակնթարթորեն դադարեցնում է այդ գործողությունը՝ թույլ տալով օգտագործողին ուղղել աշխատանքը: