Երեւանի ավագանին այսօր՝ հունիսի 26-ին գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում կա 8 հարց: Հատկանշական է, որ նիստը վարում է ոչ թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Վերջինս նշեց, որ Տարոն Մարգարյանը առողջական խնդիրների պատճառով նիստին ներկա չէ, բացակայությունը հարգելի է:
Դրանցից 5-ը վերաբերում են Երեւան քաղաքի սեփականություն համարվող բնակարանն անհատույց տարբեր անձանց օտարելուն:
Մեկ այլ հարցով նախատեսվում է հաստատել Երեւան համայնքի սեփականություն համարվող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների 2017-ի տարեկան գործունեության արդյունքներով առաջացած զուտ շահույթի բաշխման ուղղությունները եւ Երեւանի բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների չափերը: Նշվում է, որ սույն որոշման հավելվածում նշված կազմակերպությունների կողմից շահութաբաժինների վճարումները Երեւանի բյուջե կատարվում են եռամսյա ժամկետում (ամսական հավասար չափերով), բայց ոչ ուշ, քան մինչեւ հոկտեմբերի 1-ը։
Համայնքի սեփականություն հանդիսացող 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող եւ գործունեություն ծավալած 57 ընկերություններից 2017 թվականի տարեկան տնտեսական գործունեության արդյունքներով շահույթով են աշխատել 48 ընկերություններ, որոնց զուտ շահույթը կազմել է 215097.4 հազ. դրամ











