Վարդգես Վարդանյանը բառացիորեն օրեր առաջ է ավարտել մագիստրատուրան եւ արդեն այսօր մասնակցում է Պաշտպանության նախարարության եւ «Հայ Տեք» կիբեր անվտանգության կենտրոնի հայտարարած մրցույթին, որպեսզի կարողանա ծառայության անցնել ոչ թե որպես հասարակ շարքային, այլ հատուկ ստարաբաժանման ծրագրավորող:
«Որպես ծրագրավորող ես ավելի շատ օգուտ կբերեմ, քան որպես շարքային», - ասում է նա:
Վարդգեսը վստահ է, որ ֆիիկամաթեմատիկական թեքումով դպրոցում եւ համալսարանում ստացած գիտելքիները, կարող են բանակին օգուտ տալ: Համալսարանում նա աշխատում էր տեսանյութերի մշակման ծրագրերի վրա, որոնց օգնությամբ կարելի է տեսաշարքում տարբեր օբյեկտներ ճանաչել: Նրա խոսքով, եթե տեխնոլոգիան շարունակել զարգացնել, այն կարելի է նաեւ ռազմական նպատակների համար օգտագործել, օրինակ դրա օգնությամբ հնարավոր է թշնամու դրոնները հայտնաբերել:
Ժամանակակից տեխնոլոգիաների մշակման հատուկ խմբերում նորակոչիկներին ընդգրկելու մրցույթները Հայաստանում անցկացվում են 2013 թվականից, սակայն այս տարի մրցույթի մասնակիցներն ավելի շատ են, քան երբեւէ, նշում է գնդապետ Արամ Գեւորգյանը՝ ավտոմատացված կառավարման համակարգերի եւ կապի բաժնի պետը:
2013-ին բանակում որպես ծրագրավորող կամ կիբեր անվտանգության ոլորտի մասնագետ ծառայել ցանկացողների թիվը 40 էր, իսկ այս տարի արդեն՝ 203:
Տեղերի թվի առումով սահամնափակումներ չկան, ընդգծում է գնդապետ Գեւորգյանը. եթե բոլոր 203 երիտասարդներն ունենան համապատասխան գիտելիքներ եւ հմտություններ, նրանք բոլոր հատուկ ստորաբաժանումներում եւ խմբերում կկարողանան ըստ մասնագիտության աշխատել:
Երիտասարդենրի գիտելիքները ստուգում են ողջ Հայաստանում հայտնի ծրագրավորողները: Նրանց թվում է Խորեն Մամիկոնյանը՝ Յունիկոմպի համակարգային ինտեգրացման բաժնի պետը: Նա ցանցային տեխնոլոգիաների եւ կիբեր անվտանգության հանձնաժողովի անդամ է եւ գործընկերների հետ միասին ստուգում է նորակոչիկների գիտելիքները:
Գնահատում են եւˊ տեսական եւˊ գործանական գիտելիքները: Տղաներին տարբեր թեստեր, խնդիրներ են տալիս եւ ստուգում են, թե ինչ լուծումներ նրանք կարող են առաջարկել:
«Օրիգինալ լուծումները արժեքավոր են, բայց կարեւոր է նաեւ այն, որ մարդն իմանա նաեւ ընդունված նորմերը, խնդիրների լուծման ավանադական ուղիները», - նշում է Մամիկոնյանը:
Նրա խոսքով, այս տարի տղաները շատ հեռանկարային եւ խելացի են: Հետաքրքիր է, որ ոչ բոլորն են բուհեր ավարտել. կան նաեւ ավագ դպորցների շրջանավարտներ, ինքնուսներ:
Մրցույթում առավելագույնը կարելի է 10 միավոր ստանալ: Տղաների մեծ մասը 8.5 է ստանում, բայց այսօր մի քանի նորակոչիկ 10 է ստացել, թեեւ դա, ըստ կազմակերպիչների, բավական բարդ է:
Շարքային Շահեն Մաիլյանը անցյալ տարի մասնակցել է նմանատիպ մրցույթի եւ հաջողությամբ անցել երկու փուլերը: Այժմ նա ժամանակակից տեխնոլոգիաների մշակման խմբում որպես ծրագրավորող է ծառայում, իսկ այսօր օգնում է նորակոչիկների համար մրցույթ կազմակերպել:
Շարքային զինվորի խոսքով, նման ծառայությունը շահավետ է եւˊ բանակի եւˊ ծրագրավորողի համար. ծրագրավորողը տարիների ընթացքում չի կորցնում ոչ միայն գիտելքիները եւ հմտությունները, այլեւ բազմապատկում է դրանք, իսկ բանակը լավ մասնագետներ է ստանում, որոնք լուծում են պետական նշանակության մի ամբողջ շարք կարեւոր խնդիրներ:











