Հատուկ քննչական ծառայությունը քաղաքական կամք ունի բացահայտելու Մարտի 1-ի գործը: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կառույցն ունի քաղաքական կամք հարցաքննության կանչելու հարցաքննության Ռոբերտ Քոչարյանին:
«Անկախ անձերից, թե ովքեր պետք է ներգրավվեն այս գործով, կներգրավվեն: Որեւէ կաշկանդվածություն չկա որեւէ անձից որեւէ անձի հարցաքննության կանչելու: Նորից եմ ասում՝ կա կամք բացահայտելու»,- ասաց Սասուն Խաչատրյանը:











