Մալայզիայի Ազգային կենդանաբանական այգու փոքրիկ պանդան իսկական աստղ է: Նա 2014 թվականին Չինաստան բերված Լյան-Լյանեւ Սին-Սին զույգի երկրորդ ձագուկն է:

Արջուկը շատ խիտ ժամանակացույց ունի. նախ հարկավոր է գրկախառնվել մոր հետ, ապա հյութեղ կերակուր ուտել, լոգանք ընդունել, հետո պանդային մեկ ժամանոց հանդիպում է սպասվում կենդանաբանական այգու այցելուների հետ, քանի որ նրան սիրում է ամբողջ երկիրը, հայտնում է «Մոյա պլանետա»-ն՝ վկայակոչելով NC-ն:

Սակայն փոքրիկն այնքան է սիրում քնել, որ շատ հաճախ երկրպագուների հետ հանդիպման ժամանակ նիրհում է, ինչպես եւ հարիր է իսկական պանդային: «Մոյա պլանետա»-ն հրապարակել է այս փոքրիկ պանդայի գեղեցիկ լուսանկարները: