Տոկիոյի համալսարանի հետազոտողների թիմը թռչող ռոբոտ է մշակել, որը օձաձեւ է: Այն թեքվում է խոչընդոտներին բախվելուց խուսափելու համար: Ինժեներներն իրենց մշակումը ներկայացրել են Ռոբոտատեխնիկայի եւ ավտոմատացման միջազգային համաժողովում (International Conference on Robotics and Automation), փոխանցում է Vesti-ն:
Դրոնին տրվել է պերճախոս DRAGON անվանումը: Հիշեցնենք, որ ասիական ավանդույթներում վիշապին պատկերում են երկար եւ ճկուն օձաձեւ մարմնով:
Սարքի գաղտնիքը կոնստրուկտորական համարձակ լուծման մեջ է: DRAGON-ն իրենից «գնացք» է ներկայացնում՝ կազմված միմյանց միայուսված առանձին մոդուլներից: Ներկայումս գործող մոդելն ունի այդպիսի 4 «վագոն»: Սակայն ոչ մի բան սկզբունքորեն չի խանգարում դրանց թիվը փոխելուն:
Ստանդարտ դասավորությամբ դրոնն ունի քառակուսու ձեւ, ըստ որում՝ յուրաքանչյուր մոդուլը կազմում է դրա կողմը: Սակայն այն կարողանում ուղիղ գծով ձգվել եւ այն թեքել զիգզագով: Դրա շնորհիվ DRAGON-ը կարող է բազմաթիվ խոչընդոտներ շրջանցել եւ անցնել նեղ ճեղքերով ու թունելներով:
Ինչպես հաղորդում է Techxplore.com-ը, յուրաքանչյուր մոդուլն ունի սեփական մարտկոց եւ 2 պտուտակ: Հեղինակները նախատեսում են ավելացնել մանիպուլյատորներ: Այդ ժամանակ ռոբոտը կկարողանա բռնել ոչ մեծ օբյեկտներ: Առավել տպավորիչ բեռների տեղափոխումը ծրագրվում է իրականացնել էկզոտիկ եղանակով՝ ռոբոտը կփաթաթվի դրանց շուրջը՝ ինչպես իժը զոհի շուրջը:











