Ոստիկանապետ Վալերի Օսիպյանն այսօր՝ հուլիսի 4-ին այցելել է Ճանապարհային ոստիկանություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից:
Ոստիկանապետը ՃՈ աշխատակիցներին հորդորել է երթեւեկության խախտումների արձանագրման դեպքում ուշադիր լինել:
«Ձեզնից շատ բան է կախված, հատկապես տեխնիկական միջոցներով արձանագրված խախտումներին գնահատական տալու առումով: Հաճախ քաղաքացիները բողոքներ են ունենում ու համակարծիք չեն ձեր որոշման հետ։ Ձեզնից է կախված քաղաքացիների դժգոհ կամ բավարարված լինելը»,- ասել է Վալերի Օսիպյանը։
.jpg)
.jpg)
.jpg)












