Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 5֊ին, աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։
NEWS.am֊ի թղթակիցը հաղորդում է, որ Փաշինյանի առաջին կանգառը Սիսիանն է։ Այստեղ նա հանդիպում է քաղաքացիների հետ։
Նշենք, որ օրվա ընթացքում Փաշինյանը կհանդիպի նաեւ Գորիսի, Կապանի, Քաջարանի եւ Մեղրիի բնակիչների հետ։











