Կոռուպցիոն սխեմաների բացահայտումների արդյունքում պետությանը վերադարձված միջոցներից 10 մլրդ դրամը կհատկացվի սուբվենցիաներին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին Գորիսի քաղաքապետարանում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ միայնակ անել, անկախ նրանից՝ վարչապետ ես, նախարար թե քաղաքապետ։ Մենք պետք է մեր ներուժը համախմբենք այս խնդրի շուրջ»,–նշեց նա։

Վարչապետի խոսքով, հարցերին պետք է նայել ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ կտրվածքով։

«Այն միջոցները, որոնք առաջացել են կոռուպցիոն երեւույթների, չարաշահումների, հարկերից խուսափելու բացահայտումներից, դրանցից առնվազն 10 մլրդ կհատկացնենք սուբվենցիաներին»,–հավելեց նա։