Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ Կապանում է։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Փաշինյանը հանդիպում է քաղաքացիների հետ։ Կարճ ելույթից հետո նա կպատասխանի կապանցիների հարցերին։

Նշենք, որ այսօր Փաշինյանն արդեն եղել է Սիսիանում, Գորիսում, Մեղրիում եւ Ագարակում։ Սա նրա՝ այսօրվա վերջին այցն է։ Վաղը վարչապետը կլինի Վայոց ձորում։