Զորակոչվողների մեջ կլինեն ավելի շատ նախկինում չզորակոչված անձինք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։
«Նոր զորակոչի գլխավոր փոփոխությունը դեռեւս որ նկատում եմ՝ տրամադրություն է եւ տրամադրվածությունը դեպի ծառայություն, իսկ գործնականում զորակոչվողների մեջ կլինեն ավելի շատ նախկինում չզորակոչված անձիք»,–շեշտեց նա:
Ճշտող հարցին, թե պաշտոնյաների երեխաների՞ն նկատի ունի, Տոնոյանը նշեց. «Ես չեմ ուզում կոնկրետ ասել, թե ում։ Հնարավոր է նաեւ խոշոր բիզնեսմենների»։











