Գեղարքունիքի մարզում հուլիսի 8-ին տեղի ունեցած սպանության գործով եղբայրներ են ձերբակալվել:

Ըստ ոստիկանության՝ հուլիսի 8-ին Սեւանի բժշկական կենտրոնից ոստիկանության բաժին հաղորդում էր ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել 56-ամյա Հուսիկ Զաքարյանը: Հիվանդանոց տեղափոխվելուց րոպեներ անց տղամարդը մահացել է:

Հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է, որ նախնական տվյալներով՝ հուլիսի 8-ին ժամը 20։30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում Հուսիկ Զաքարյանի ու համագյուղացիներ՝ Աշոտ եւ Արսեն Աբրահամյանները, վիճել են: Այդ ընթացքում, նախնական տվյալներով, Աշոտ Աբրահամյանը դանակով մի քանի անգամ հարվածել է Հուսիկ Զաքարյանին:

Եղբայրները ձերբակալվել են:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: