Հայ-վրացական ծագման բելառուցսի բլոգերը, որը նյութեր է հրապարակում Վլադ Մագ անվան տակ, բոլորին խաղաղ ապրելու կոչ է արել:
Մոտ մեկ շաբաթ առաջ բլոգերը տեսանյութ էր հրապարակել Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ: Նյութում ցույց է տրված ինչպես լավ, այնպես էլ վատ կողմերը՝ Իրանի հետ սահմանին գտնվող տարածքների բնակիչների կասկածելի վերաբերմունքը զբոսաշրջիկների նկատմամբ, մարդիկ, որոնք պատրաստ են օգնել անծանոթներին, եւ նրանք, ովքեր ատելությամբ են խոսում հայերի մասին: Տեսանյութն արձագանք էր առաջացրել ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:
Տեսաուղերձում բլոգերն արձանագրում է, որ նյութը հրապարակելուց հետո նրա հասցեին մի շարք սպառնալիքներ են հնչեցվել: «Ես խաղաղությամբ եմ եկել երկիր: Իմ նպատակն է ցույց տալ մարդկանց ինչպիսին նրանք կան: Բայց շատերը լավը չեն տեսել, միայն՝ բացասականը»,- պնդում է բլոգերը:
Պատասխանելով մեղադրանքներին այն մասին, որ տեսանյութը սադրիչ բնույթ է կրում, բլոգերն ընդգծել է, որ աշխատում է միայն իր ալիքի համար, իսկ բովանդակությունը չի վաճառվում եւ չի գնվում:
«Ես նախկինում նման ագրեսիայի չեմ հանդիպել: Մարդու քաղաքական հետապնդումը, ով կապված չէ քաղաքականության հետ, ճիշտ չէ: Հետապնդում իրականացնել տարածաշրջան այցելելու համար, որի կարգավիճակի շուրջ քաղաքական գործիչները չեն կարողանում համաձայնության գալ, անօրինական է: Հակամարտությանն ընդամենը 20 վայրկյան է հատկացված: Ընդ որում, դրանք բոլորին հայտնի տվյալներ են համացանցից»,- հայտարարել է բլոգերը Ղարաբաղ կատարած այցի եւ նյութի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հատվածի մասին:
«Կոչ եմ անում բոլորին խաղաղության մեջ ապրել, քանի որ ատելությունը հոշոտում է մեզ ներսից»,- եզրափակել է բլոգերը:

Ընդդիմադիրները Շինարարների փողոցում տեղի ունեցածով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել

«Անմարդկային վերաբերմունք է». «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը Շինարարների փողոցում է

«Պետական չինովնիկն աբիժնիկ ա մնացել երկու ջահել տղուց». գիշերով փորձում են քանդել կրպակները

Լակոտապետության գաղափարով են առաջնորդվում. ընդդիմադիր պատգամավորը թաղապետարանի քայլերի մասին

«Զենքը երեխաների վրա էր պահել. չգիտեի`ադրբեջանցի է». Անին մանրամասներ է պատմել ողբերգական օրվանից

ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ Շինարարների փողոցում. փորձում են քանդել կրպակները

Yandex-ի խափանումը՝ քաոսային իրավիճակի պատճառ Երևանում. ինչ հետևություններ պետք է անի պետությունը

«Ավտոմատը պահեց վրաս, որ կրակի». ադրբեջանցուց երեխաներին փրկած կինը նոր մանրամասներ է պատմել I 20:00

«Անհնար է՝ ինքնասպшն եղած լինի. 3 ամսից տուն պիտի գար». Ռանչպարում վերջին հրաժեշտը տվեցին զինվորին

Ադրբեջանում բողոքի ալիք է բարձրանում՝ Բաքվում արդեն 37 մարդ է ձերբակալվել I ԼՈՒՐԵՐ I 18:00

IDBank-ի աջակցությամբ Մատենադարանը կենսաբազմազանության այգի կունենա

ՔՊ-ն դեմ է, որ Շաքիի դեպքը քննելու համար պաշտոնյաներ կանչվեն ԱԺ I ԼՈՒՐԵՐ I 16:00