Գեղարքունի մարզի Սեւան քաղաքում այսօր՝ հուլիսի 23-ին կարկուտ է տեղացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԻ մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:

Նա նշեց, որ կարկուտը տեղացել է 18:00-18:30-ի սահմաններում. այն որեւէ լուրջ վնաս չի հասցրել:

Նշենք, որ տարածքում հակակարկտային կայաններ չեն գործում: